ԱՄՆ Հավայի նահանգի Սենատըմիաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող S.R. NO. 33 բանաձևը և ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակիօր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը'վկայակոչելով asbarez.com-ը, բանաձևում մասնավորապես նշված է. «Սենատը միանում է Հավայիներիհայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին' ճանաչելովՀայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը : Սենատըկոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին երբեք չմոռանալ մարդկությանդեմ գործած այդ սարսափելի հանցանքները»:
Բանաձևը Սենատում ներկայացրել են սենատորներ ՍյուզանՉան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, ԲրինՀարիմոտոն, Լես Իհարան և այլք: Բանաձևի ստորագրմանգործընթացին, բացի այս սենատորներից, ներկա են եղել նաևտեղի հայ համայնքի ներկայացուցիչները:
ԱՄՆ 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոցցեղասպանության փաստը: