ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչող բանաձևը' ապրիլի 24-ը հայտարարելով Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այս մասին հայտնել է asbarez.com-ը:
«Սենատը միանում է Հավայիների հայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին' ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը: Սենատը կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին երբեք չմոռանալ մարդկության դեմ գործած այդ սարսափելի հանցանքները»,- նշվում է բանաձևում:
Բանաձևը Սենատում ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարան և այլք: Բանաձևի ստորագրման գործընթացին, բացի այս սենատորներից, ներկա է եղել նաև տեղի հայ համայնքի անդամ Արթուր Արթենյանը: