ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի 51 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ դառնալով Ցեղասպանության համար արդարության կոչ անող ԱՄՆ 43-րդ նահանգը: Այս մասին հայտնել է Asbarez-ը:

 

28 հակահեղինակ ունեցող բանաձևն «արդարացի լուծման» կոչ է անում, դատապարտում ժխտողականությունը և խրախուսում Հարավային Դակոտայի դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցումը: Այն նաև քննարկում է հույների ու ասորիների ցեղասպանությունները:

 

2015 թվականը Հարավային Դակոտայում հռչակվել է «Ցեղասպանության 100-ամյակի հիշատակի տարի»։ Բանաձևի տեքստում «կոչ է արվում Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին պաշտոնապես և հետևողականորեն ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունն առ այն, որ վայրագություններ են իրականացվել Անատոլիայի իրենց պատմական հայրենիքներում ապրող հայերի, հույների և այլ քրիստոնյաների նկատմամբ, ինչպես նաև աշխատել իրավահավասար, կայուն և տևական հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ»: