Մոսկվայի հյուսիս-արևմուտքում Միխայիլ Գորբաչովի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Երկրի ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահը չի տուժել:

 

Գորբաչովի մեքենայի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել ուրբաթ ցերեկը, հայտնում է գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

 

Վթարից հետո Գորբաչովը վթարի վայրը լքել է այլ մեքենայով: Նա Lifenews հեռուստաալիքին պատմել է, որ երկրորդ մեքենան է վնասվել, վարորդը չի տուժել:

 

Գորբաչովը հավելել է, որ չգիտի, թե ով է վթարի մեղավորը:

 

«Մենք ընթանում էինք ընդհանուր գծով՝ բոլոր մեքենաների հետ»,- ասել է նա: