Ապրիլի 6-ին, ժամը 04.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում' Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Լվովյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «Օպել» մակնիշի 64 VM 066 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրի կանաչապատ հատվածում. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: