Օգոստոսի 1-ին, ժամը 21:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Վարդանանք» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի 34 QT 584 պետհամարանիշի (վարորդ՝ 1999 թ. ծնված Պ. Գ.) և Սանիթեք ՍՊԸ-ին պատկանող «Ion» մակնիշի 818 OM 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ք.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ion» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ավտոմեքենաներից առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Պ. Գ.-ը և ուղևոր՝ 2001 թ. ծնված Կ. Մ.-ը հոսպիտալացվել են համապատասխանաբար «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ, որտեղ բժիշկները Պ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն, իսկ Կ. Մ.-ինը՝ բավարար: