ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջեյսոն Դանհեմ» ականակիր նավը մասնակցել է Սև ծովում «Ատլանտյան վճռականություն» զորավարժություններին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ասվում է ԱՄՆ ռազմածովային նավատորմի հաղորդագրությունում, ականակիր նավը մասնակցել է Սև ծովում ապրիլի 5-ին բուլղարական և ռումինական նավերի հետ համատեղ ծովային զորավարժություններին:
Մանևրներն ուղղված են ռազմածովային ուժերի և միջոցների բարելավմանը, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների խաղաղության ու կայունության ամրապնդմանը, անվտանգության ու մարտական պատրաստվածության ապահովման համար դաշնակիցների հետ փոխգործակցելու ԱՄՆ հակվածության ցուցադրմանը: