Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել Ուզբեկստանի չորս քաղաքացու, նրանք մեղադրվում են «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Ներկայացվում է մեղադրյալների անունները՝ Դիլխայոտ Քասիմով, Ախրոր Սաիդահմեթով, Աբդուրասուլ Հասանովիչ Ջուրաբոև և Աբրոր Հաբիբով: Քննության վարկածի համաձայն՝ նրանցից առնվազն երկուսն այցելություն էին նախապատրաստում Սիրիա և պատրաստվում էին միանալ ծայրահեղական խմբավորմանը: Նրանք բոլորն ունեցել են ԱՄՆ-ում բնակվելու իրավունք:

 

Նշվում է, որ գլխավոր մեղադրյալը 26-ամյա Քասիմովն է, ով մյուս իսլամիստներին քարոզել է միանալ ջիհադին և ֆինանսավորել է ԱՄՆ-ից Մերձավոր Արևելք պոտենցիալ գրոհայինների թռիչքները: Նրա մեղքը ճանաչվելու դեպքում Ուզբեկստանի քաղաքացուն կսպառնա մինչև 30 տարի ազատազրկում: