Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն սկսել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ակտիվ նախապատրաստությունը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

 

«Ամեն օր Գյումիրիի զինվորական կայազորի զինվորական ավանի «Սիվերսկու» հրապարակում օրական 2-ական ժամ անցկացվում են շարային պարապմունքներ: Ապրիլ ամսվա ընթացքում տեղի կունենան ցուցակային զենքով անձնակազմի շարային պատրաստության հատուկ վարժանքները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ընդամենը զորահանդեսին կմասնակցի Գյումրիի զինվորական կայազորի ավելի քան 1,2 հազար զինծառայող, այդ թվում ռուսական ռազմակայանի, Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության համերկրային ծառայության սահմանապահ վարչության, Հայաստանի զինված ուժերի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զինծառայողները: