Սենթ Լուիսում շարունակվում է ԱՄՆ-ի շախմատի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են նաև Վարուժան Հակոբյանը և Սամվել Սևյանը:
6-րդ տուրում Սևյանը սև խաղաքարերով պարտության մատնեց Տրոֆ Կայդենին, իսկ Վարուժան Հակոբյանը պարտվեց Հոլթ Կոնրադին:
6 տուրից հետո Սևյանը 3,5 միավորով 3-րդ տեղում է, Հակոբյանն 9-րդն է՝ 2,5 միավորով: Նշենք, որ հաջորդ տուրում Սևյանի մրցակիցը Հիկարու Նակամուրա կլինի, իսկ Հակոբյանը Կայդենը: