ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարը:
Մրցաշարի 4-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ:
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը իր ակտիվում ունի երեք միավոր:
Նույնքան միավոր ունի նաև Տոպալովը, ով միավոր կիսեց Գրիշչուկի հետ, իսկ ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: