Մարդկությունն առաջիկա 10 – 20 տարում այլմոլորակային կյանք կգտնի: Այս կանխատեսմամբ հանդես Է եկել NASA-ի գլխավոր գիտական խորհրդական Էլեն Ստոֆանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Space.com-ին:

 

«Ես կարծում եմ՝ մենք Երկիր մոլորակի սահմաններից դուրս կյանքի համոզիչ նշաններ կգտնենք տասնամյակի ընթացքում: Իսկ 20 – 30 տարում կստանանք դրա գոյության հստակ ապացույցներ»,- հայտարարել Է Ստոֆանը փորձագիտական քննարկման ժամանակ, որը նվիրված Էր մարդաբնակ աշխարհների եւ արտերկրային կյանքի որոնմանը: Նա հավելել Է, որ գիտնականները գիտեն, թե որտեղ եւ ինչպես կյանք փնտրել, ինչպես նաեւ ունեն դրա համար անահրաժեշտ տեխնոլոգիաներ

 

Նախկին աստղանավորդ Ջոն Գրանսֆելդը՝ NASA-ի հետազոտական առաքելությունների խմբի ղեկավարը, պաշտպանել Է գործընկերոջ լավատեսությունը: Նա կարծում Է, որ կյանքի նշաններ կգտնվեն բավականին արագ թե՛ Արեգակնային համակարգում եւ թե՛ դրա սահմաններից դուրս: