Երեկ երեկոյան Բաքվում թիվ 135 երթուղային ավտոբուսում 8-ամյա դստեր ներկայությամբ ուղեւորների աչքի առաջ Գեդաբեկի բնակիչ Նամիգ Մամեդովը դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով սպանել է իր 47-ամյա կնոջը' Ֆաթիմա Շամիեւային:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, կնոջը սպանելուց հետո հանցագործը դիմել է փախուստի: Նախնական վարկածով, սպանության պատճառը խանդն է եղել:

 

Հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան Բաքվում եւս մեկ սպանություն է կատարվել: Բաքվի Բինագադիի շրջանում «Օլիմպ» բնակշինարարական կոոպերատիվի տարածքում 36-ամյա Թահմասիբ Միրզոեւը շենքի վերելակում դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով սպանել է իր 24-ամյա կնոջը' Նիթագ Միրզոեւային: Շենքի բնակիչների խոսքով' սպանությունը կատարվել է խանդի հողի վրա վիճաբանության հետեւանքով:

 

Երկու գործով էլ հետաքննություն է սկսվել: