Հունաստանը 448 միլիոն եվրոյի հերթական մասնաբաժինն է վճարել Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ): Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հաղորդել է Աթենքի լրատվական գործակալությունը (ANA):

 

 

«448 միլիոն եվրոյի մասնաբաժինը փոխանցվել է ԱՄՀ-ին»,- գործակալությանը հայտնել են Հունաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան աղբյուրներ: Հունաստանի կողմից պարտքի սպասարկման գրաֆիկի համաձայն՝ ԱՄՀ-ին հերթական վճարի փոխանցման մասին նաև հաղորդել է Bloomberg-ը՝ նույնպես վկայակոչելով Հունաստանի ֆինանսների նախարարության աղբյուր: