Հունաստանը հունիսի 30-ին ԱՄՀ-ին չի փոխանցի հատկացված վարկերի գծով պարտքի մասը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշման անփոփոխությունը լրագրողներին հավաստել Է երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:
«Հունաստանն այսօր պարտքի մասնաբաժինը չի փոխանցի ԱՄՀ-ին»,- ասել Է նախարարը:
Ֆիննախի ղեկավարն ընդգծել Է, որ շարունակում Է հուսալ, որ վարկատուների հետ համաձայնագիրը կկնքվի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: