Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը սահմանադրական բարեփոխումների արդյունքը տեսնում է խորհրդարան-կառավարություն ուժեղացված փոխհարաբերությունների մոդելի ընտրության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարելով սահմանադրական բարեփոխումներին խնդրին՝ քաղաքագետը նշեց, որ այն Հայաստանի ներքին քաղաքական կյանքի օրակարգային հարցերից է:
Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ' դեռևս 1990-ականներից հասարակական և քաղաքական շրջանակներում առկա է եղել արդյունավետ կառավարման մոդելի դիսկուրսը: «Դասական հարցն այն է, թե որն է ավելի նպատակահարմար՝ ունենալ նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական կառավարման մոդել, որը միանշանակ պատասխան չունի: Խոսքն այն բանի մասին չէ, թե որ կառավարման ձևն է ավելի լավը, այլ խնդիրն այն է, թե ինչպես հարմարեցնել այս կամ այն կառավարման ձևը առավել արդյունավետ գործառնությանը' հաշվի առնելով ավանդույթները, ուժերի դասավարվածությո ւնն ու քաղաքական շահի հասկացությունը»,- պարզաբանեց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարկարովի կարծիքով' ավելի տրամաբանական է ունենալ խորհրդարանական կառավարման մոդել' ի համեմատ թույլ կիսանախագահական մոդելի, որով վարչապետին ու խորհրդարանին տրվում են ավելի լայն լծակներ, բայց նախագահն ընտրվում է համընդհանուր ընտրություններով: «Թույլ կիսանախագահական կառավարման ձևը համարժեք է խորհրդարանական կառավարման ձևին, որի դեպքում խորհրդարանին ու վարչապետի գրասենյակին տրվում է ավելի էական դերակատարություն, քան նախագահի ինստիտուտին:
Խորհրդարանականի ու թույլ կիսանախագահական մոդելի տարբերո ւթյունն այն է, որ առաջինի դեպքում նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, իսկ մյուս դեպքում' համընդհանուր ընտրությունների միջոցով, և նա ունի սահմանափակ լիազորություններ: Բայց մենք ունենք Վրաստանի օրինակը, երբ համընդհանուր ձևով ընտրված նախագահը հակասության մեջ է մտնում վարչապետի հետ' պնդելով, որ համաժողովորդավարական ընտրված լինելու լեգւտիմություն ունի: Սա թուլացնում ու հակասություններ է մտցնում կառավարման համակարգում»,- ընդգծեց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարկարովը միաժամանակ նշեց, որ խորհրդարանական մոդելի դեպքում ևս որոշակի վերապահաումներ կան, որոնք ՀՀ Նախագահը ևս շեշտել է: «Խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում առկա է ճգնաժամային ու հակամարտության պայմաններում արդյունավետ կառավարելու խնդիր»,- ասաց քաղաքագետը: