2014-ի սեպտեմբերի 9-ին՝ ԵԿՄ-ի, Կրթության և Պաշտպանության նախարարությունների միջև եռակողմ հուշագրի ստորագրումից հետո, ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցին դպրոցականների անդամագրումը զանգվածային բնույթ է ստացել: Տասնյակ հազարավոր ծնողներից ստացվում են դիմումներ: Երկրապահը՝ գործընկեր կառույցների աջակցությամբ, կազմակերպում է հրամանատարասերժանտական դասընթացներ: Դասընթացների առաջին փուլին մասնակցեց 4392 պատանի, որոնցից 1259 ստացավ շարքայինի, 1084-ը ավագ զինվորի, 1738-ը կրտսեր սերժանտի կոչում:

 

Իսկ սերժանտի կոչման համար համար քննություններն անցկացվում են կենտրոնացված կարգով՝ ԵԿՄ վարչությունում: Սերժանտի կոչման քննությանը մասնակցեց 311 պատանի երկրապահ կամավորական: Այստեղ քննություն ընդունող հանձնաժողովը համեմատաբար խիստ էր, չէ՞ որ կոչումը միայն անվան համար չեն ստանալու այս պատանիները, այլ այսուհետ նրանք կկարողանան ղեկավարել խմբեր և արդեն իրենց հասակակիցներին օրինակ են ծառայելու:

 

Պատանիները քննություններ հանձնեցին կրակային, շարային, ֆիզիկական պատրաստությունից, արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հմտությունից, առաջին բուժօգնությունից, հայ եկեղեցու պատմությունից:

 

311 պատանի երկրապահ ստացան սերժանտի կոչում, իսկ զուգահեռաբար արդեն մեկնարկել է հրամանատարասերժանտական դասընթացների 2-րդ փուլը, որին մասնակցում է թվով 5 000-ից ավելի պատանի և աղջիկ: