Հայոց ցեղասպանության ականատես մուսուլման արաբ Ֆաիս Էլ Քուսեինի հոլանդերեն գրված գիրքը վերահրատարակվել է ու պետք է բաժանվի Բելգիայի պետական գերատեսչություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը: Նրա խոսքով' «Զոհաբերված Հայաստան» անվանումով գիրքը լույս է տեսել Ամստերդամում 1917 թվականին ու յուրահատուկ ձևով պատմում է Հայոց ցեղասպանության ողջ արհավիրքի մասին: «Հեղինակը ներկայանում է որպես հավատավոր մահմեդական, ով ականատես է եղել ցեղասպանության արհավիրքին ու շաÕ ¿ ուրույն ձևով ներկայացնում է դեպքերի մասին իր տեսածներն ու պատեկարացումները: Օրինակ՝ քրդերի դերը ցեղապանոության իրագործման մեջ, իր հանդիպումը Գրիգոր Զոհրապի հետ: Ընդհանուր վերլուծություն է անում, թե ցեղասպանությունն իրո՞ք այդ պահին միայն երիտթուրքերի պլանավորած քաաքականությունն էր, թե պանթուրքիզմի ակունքներից էր գալիս: Հետաքիքր վերջաբան ունի, ասում է' կոչ եմ անում Եվրոպային աչքերը բացել ու ընդունել, որ իրենք նկատեցին ու տեսան ամեն ինչ ու մեծ ցանկության դեպքում կարող էին կանխել ցեղասպանությունը, բայց այդպես էլ ոչինչ չարեցին: Քանի որ ինչպես միշտ, այսօր էլ Եվրոպան երկդիմի քաղաքականությամբ է աչքի ընկնում»,-գրքի բովանդակության մասին պատմեց բանախոսը:
Նրա խոսքով' գիրքն իրենց կողմից հայտնաբերվել է պատահական կերպով ու մեծ դժվարությամբ են պետական արխիվից թույլտվություն ստացել այն վերատպել ավելի պարզեցված հոլանդերենով: «Տպարանից արդեն ստացել ենք գրքի խմբաքանակը: Մեր առաջին նպատակն է տարածել այն Բելգիայում գործող դեսպանատներում ու բոլոր պետական գերատեսչություններում: Այն մեր քայլերից մեկն է 100-րդ տարելիցին ընդառաջ»,-ասաց Շահնուր Մինասյանը:
Հյուրը տեղեկացրեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում նախատեսում են Բյուսելում գտնվող Ֆլանդրիայի խորհրդարանում կազմակերպել ցուցահանդես: «Ցեղասպանության զոհերին նվիրված նկարների ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ, այն կլուսաբանվի խորհրդարանի կայք-էջում, իրենց թերթերում»,-նշեց Շահնուր Մինասյանը' հավելելով, որ կրկին մեծ դժվարությամբ են հասել իրենց նպատակին: Շահնուր Մինասյանը հայտնեց, որ Լյեժ և Մեխելեն քաղաքներում հայկական համայնքի ջանքերով տեղադրվելու են խաչքարեր:
Բրյուսելի հայկական եկեղեցում ապրիլի 24-ի առավոտյան կտրվի պատարագ, որից հետո խաչքարի մոտ մոմավառություն կկայանա, այնուհետև թուրքական դեսպանատան մոտ բողոքի ակցիա կանցկացվի:
Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնությունը ստեղծվել է 2011 թվականին Գևորգ և Շահնուր Մինասյանների կողմից: