Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը եւ ՆԱՏՕ-ի զորքերն այս հանգստյան օրերին Շոտլանդիայի ափերի մոտ կանցկացնեն ամբողջ ժամանակ ամենախոշոր Joint Warrior զորավարժությունները. դրանցում գործադրված են 55 նավ, 70 օդանավ եւ 13 հազար ծովայիններ, զինվորներ եւ օդաչուներ 14 երկրներից, հաղորդել Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph թերթին:
Մեծ Բրիտանիայի զինվորական գերատեսչությունում վստահացնում են, որ զորավարժությունների պատճառը որեւԷ կոնկրետ երկրի գործելակերպը չԷ, սակայն ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հավաստել Է, որ դրանք պետք Է ցուցադրեն դաշինքի ռազմական հզորությունը, որպեսզի «հանգստացնեն Ռուսաստանի հարեւաններին, որոնք երկյուղ են կրում նրանից ծագող ագրեսիայից»,- գրել Է թերթը:
Joint Warrior զորավարժությունները կտեւեն երկու շաբաթ: Խնդիրներից մեկը պայմանական հակառակորդի սուզանավերի որսի մարտավարության կատարելագրծումն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: