Էջմիածնում այսօր համաքաղաքային շաբաթօրյակ էր, որին ակտիվորեն մասնակցում էր նաև քաղաքապետ Կարեն Գրիգորյանը.
«Իհարկե, մեր բնակկոմունալ տնտեսությունը շատ լավ է աշխատում, մաքրման, աղբահանության աշխատանքները միշտ էլ ժամանակին կատարում ենք, մեր քաղաքը միշտ ենք մաքուր պահում, բայց մեր պարտքը համարեցինք Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ անցկացնել շաբաթօրյակ»,- ասաց քաղաքապետը' կարևորելով այսպիսի միջոցառումները, որոնք նպաստում են քաղաքի բնակչության և քաղաքային իշխանության գործակցության ամրապնդմանը: