Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել Է 10 հազարից փոքր-ինչ ավելի հեկտարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Ապրիլի 17-ի առավոտվա դրությամբ հինգ տարածաշրջաններում 95 հրդեհ Է գործում 118,5 հազար հեկտար տարածքի վրա, հաղորդել Է Սիբիրի Ֆեդարալ Օկրուգի անտառտնտեսության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

 

Գրեթե բոլոր հրդեհները բաժին են ընկնում Անդրբայկալի երկրամասին, որտեղ այրվում Է 114,8 հազար հեկտար անտառ: Բացի դրանից, կրակից տուժում են Բուրիաթիայի (2,9 հազար հեկտար) եւ Տիվայի (0,65 հազար հեկտար) Հանրապետությունները, Իրկուտսկի մարզը (70 հեկտար) եւ Կրասնոյարսկի երկրամասը (20 հեկտար):