Վերջին օրվա ընթացքում ավելի քան 19,3 հազար հեկտար անտառ Է այրվել Հեռավոր Արեւելքում, մեծ մասը՝ 19,2 հազար հեկտարը՝ Մերձամուրում, որտեղ շարունակում են մոլեգնել 19 հրդեհներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հաղորդել Է Հեռավոր Արեւելքի Ֆեդերալ Օկրուգի անտառտնտեսության դեպարտամենտը:

 

«Առավել մեծ քանակությամբ ուժեր եւ միջոցներ են գործի դրվել Ամուրի մարզում, որտեղ ամենաբարդ իրավիճակն Է ստեղծվել: Մեկ օրում մարզում կրակն ընդգրկել Է 19,2 հազար հեկտար: Ապրիլի 15-ի առավոտյան մարզում շարունակում են պայքարել 19 բռնկումների դեմ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Անտառային հերդեհների պատճառով Բուրյաթիայում սահմանվել Է արտակարգ դրության ռեժիմ: Վերջին մեկ օրվա ընթացքում տարածաշրջանում անտառային հրդեհների մակերեսն ավելացել Է երեք անգամ՝ մինչեւ 1,4 հազար հեկտար:

 

Սիբիրի դաշնային օկրուգում անտառային հրդեհների մակերեսը անցած մեկ օրում ավելացել Է ավելի քան չորս անգամ՝ կազմելով 58,1 հազար հեկտար: