Ավստրալիայի հարավում' Ադելաիդա քաղաքի շրջակայքում մոլեգնող հրդեհների պատճառով արդեն 11 հազար հեկտար անտառ է ոչնչացվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Ավելի քան 30 տուն է այրվել: Լրատվամիջոցները հայտնում են, որ հազարավոր մարդիկ տարհանվել են և տեղափոխվել ժամանակավոր կացարաններ:

 

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են մոտ 2000 հրշեջ-մեքենաներ և 14 ուղղաթիռ: Սակայն դրությունը վատթարանում է, երբ քամին փոխում է իր ուղղությունը: Հրդեհներին նպաստում է նաև բարձր ջերմաստիճանը: Մի քանի օր առաջ գրանցվել է 40 աստիճան, իսկ այսօր սպասվում է 31 աստիճան տաքություն: