Սիբրիում սեպտեմբերի 8-ին գրանցվել Է 119 հազար հեկտար ընդհանուր մակերեսով 61 անտառային հրդեհ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ անտառային տնտեսության տարածաշրջանային դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

 

Խոշորագույն հրդեհները նախկինի պես մոլեգնում են Բուրյաթիայում եւ Իրկուտսկի մարզում: Նաեւ երկու հրդեհների մասին Է նշվում Կրասնոյարսկի երկրամասում եւ չորս հրդեհների մասին՝ Ալթայի Հանրանպետությունում:

 

Անցած օրը 32 անտառային հրդեհ Է մարվել ավելի քան 74,2 հազար հեկտար մակերեսի վրա, հայտնել են անտառտնտեսության դեպարտամենտում:

 

Սիբիրում անտառային հրդեհները չեն կարողանում մարել դեռ գարնանից, արտակարգ դրության ռեժիմ Է գործում Անդրբայկալյան երկրամասի, Իրկուտսկի մարզի, Տուվայի, Բուրյաթիայի եւ Խակասիայի ամբողջ տարածքում: