Germanwings ընկերության՝ Ֆրանսիական Ալպերում կործանված A320 մարդատար ավիահանրանավի բեկորների որոնման եւ հավաքման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական ոստիկանությունը:
«Որոնողական աշխատանքներն ավարտված են»,- նշել Է Դին լը Բեն քաղաքի՝ Վերին Պրովանսի Ալպերի դեպարտամենտի, որտեղ տեղի Է ունեցել աղետը, վարչական կենտրոնի ոստիկանության աշխատակիցը:
A320-ի կործանման վայրում բեկորների հավաքումը շարունակվում Էր ապրիլի 8-ից: Գործողությունն իրականացվել Է 1,5 հեկտար տարածության վրա՝ Տրուա Էվեշե ալպիական դժվարամատչելի զանգվածում՝ Իտալիայի հետ սահմանից ոչ հեռու: Ընդհանուր առմամբ որոնողները հավաքել են շուրջ 40 տոննա նյութ:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Lufthansa-ի ղեկավարության ներկայացուցիչ Քարստեն Հերինգը, ինքնաթիռի բեկորների հավաքման ավարտից հետո ընկերությունը մտադիր Է անցնել աղետի շրջանում բնական լանդշաֆտը կարգի բերելու աշխատանքների փուլին: Առաջին հերթին խոսքը վերաբերում Է ինքնաթիռի վառելիքա-քսուքային նյութերով տեղանքի աղտոտման հետեւանքների վերացմանը:
Գերմանիայի Germanwings բյուջետային ընկերության՝ Lufthansa-ի դուստր ձեռնարկության A320 մարդատար ինքնաթիռը, որ Բարսելոնից մեկնել Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում:
Ինքնաթիռում եղել Է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ, նրանք բոլորը զոհվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: