Արդեն սկսվել Է այն զոհերի ճանչման գործընթացը, որոնց աճյուններն առաջինն են տարահանվել Ֆրանսիայի հարավում Germanwings-ի ինքնաթիռի կործանման վայրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հաղորդել Է EFE գործակալությունը:

 

Գտնված առաջին մարմինները նախօրյակին երեկոյան ուղղաթիռներով հասցվել են Սեն լեզ Ալպ բնակավայրի շարժական բժշկական կետ: Աճյունները կտանեն տեղի մատուռ, որտեղ մարտի 26-ին ավելի ուշ կժամանեն զոհվածների հարազատները՝ հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար, նշել Է գործակալությունը:

 

Իսկ ողբերգության վայրում վերսկսվել են մնացած մարմինների եւ երկրորդ «սեւ արկղի» որոնման աշխատանքները: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել Է ինքնաթիռի երկրորդ ինքնագրիչի գտնված կորպուսի մասին՝ նշելով, որ այն հայտնաբերվել Է առանց պարունակության:

 

Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը նախօրյակին հայտնել Է, որ Ֆրանսիայում A320 հանրանավի կործանման հետեւանքով զոհվածների ինքնության ճանաչումը կարող Է տեւել մի քանի շաբաթ: «Ինքնության ճանաչումը երկար ժամանակ կպահանջի, ամենայն հավանականությամբ, մի քանի շաբաթ»,- ընդգծել Է դատախազը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: