Ֆրանսիայի հարավում A320 օդանավի կործանման հետևանքով, ամենայն հավանականությամբ, փրկվածներ չկան: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

Դյուսելդորֆ-Բարսելոն ուղղությամբ չվերթ իրականացնող Germanwings ընկերությանը պատկանող օդանավը կործանվել է Ֆրանսիայի հարավում' Դին-լե-Բեն շրջանում: Օդանավում եղել է 142 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

 

«Օդանավի բեկորների վիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ աղետի հետևանքով փրկվածներ, ամենայն հավանականությամբ, չկան»,- ասել է Օլանդը:

 

Նրա խոսքով՝ օդանավը կործանվել է դժվար հասանելի լեռնային շրջանում: