Ֆրանսիական Ալպերում կործանված A320 հանրանավի ուղեւորների հարազատները Բարսելոնից ժամանել են Մարսել:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը, Իսպանիայի Պրատ օդանավակայանից Lufthansa-ի ինքնաթիռով Ֆրանսիա Է մեկնել 64 մարդ: Եվս 14-ը հրաժարվել են օդ բարձրանալ եւ նախօրյակին նույն ուղղությամբ մեկնել են ավտոմոբիլով: Հարազատների երկու խմբին Էլ ուղեկցում են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որպեսզի անհրաժեշտության դեպքում բժշկական եւ հոգեբանական օգնություն ցույց տան նրանց:

 

Ինչպես մարտի 25-ին հայտնել են աղետի պատճառները պարզելու համար Իսպանիայում ստեղծված ճգնաժամային կենտրոնում, հանրանավի կործանման հետեւանքով զոհվել Է Իսպանիայի 51 հպատակ:

 

Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով A320 ինքնաթիռում եղել են նաեւ Ավստրալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Ղազախստանի, Կոլումբիայի, Մեքսիկայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: