Մեր տարածաշրջանում հետաքրքիր աշխարհքաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ինչ-որ պահի անկասկած կազդեն Հայաստանի վրա:
Մասնավորապես, Թուրքիան հետաքրքիր արտաքին քաղաքական նախաձեռնություններ է առաջադրել, որոնց էությունը 2015 թվականին Անկարային սպասող խոշոր խնդիրներից խուսափելն է:
Վարչապետ Էրդողանն աշխատում է մի քանի ճակատով: Թուրքիան նախաձեռնել է մի քանի թյուրքական պետությունների միացյալ բանակի ստեղծումը: Թուրքիան հայտարարել է, որ դեմ չէ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուն: Թուրքիան փորձում է հարաբերությունները հարթել քրդերի հետ եւ ստիպել է Ֆրանսիային փոխել իր վերաբերմունքը ԵՄ անդամակցության հարցում:
Շարքը կարելի է երկար շարունակել, սակայն ակնհայտ է, որ այդ բոլոր քայլերն աշխարհում ընկալվում են բացառապես նեոօսմանիզմի համատեքստում, ինչը հավանություն չի գտնում ոչ Արեւմուտքում, ոչ Ռուսաստանում, ոչ արաբական երկրներում, ոչ էլ Իրանում:
Հենց կայսերապաշտական նպատակներ առաջ քաշելու պատճառով նրա քայլերը շատերի կողմից «սրերով» են ընդունվում: Հենց այդ պատճառով Թուրքիայի նախաձեռնություններն այդպես էլ ոչնչով չեն ավարտվում, ինչպես եղավ Իսրայելի, Իրանի, իսկ այժմ էլ Սիրիայի դեպքում:
Այժմ Էրդողանը փորձում է չեզոքացնել քրդական սպառնալիքը՝ հարաբերություններ հաստատելով Օջալանի հետ: Չի բացառվում, որ Թուրքիան բաց կթողնի Օջալանին, եթե վերջինս համաձայնվի քրդական ինքնորոշումը Թուրքիայից տեղափոխել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի տարածք: Սակայն Էրդողանն էլ, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ դա չի կանգնեցնի քրդական շարժումը, եւ այն ավելի ուժեղ կդառնա, եթե Օջալանին բաց թողնեն:
Թուրքերը փորձում են հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կարծես թե «նեղանալով» Եվրոպայից: Եվրոպան համարվում է քրիստոնեական ակումբ, եւ Թուրքիան գիտի, որ իրեն այնտեղ երբեք չեն ընդունի: Իսկ Պուտինի եվրասիական գաղափարախոսությունը նախատեսում է բազմակոնֆեսիոնալություն, եւ հենց է դա է ձգում էրդողանին:
2015 թվականի աշխարհը նշելու է հայոց ցեղասպանության 100-ամյակը: Եթե թուրքական ղեկավարությունը մինչ այդ չլուծի քրդերի հարցը, հայոց ցեղասպանության հարցը կարող է առիթ դառնալ Թուրքիայի տարածային ամբողջականության կորստի համար: Միակ երկիրը, որ կարող է փրկել Թուրքիային, Ռուսաստանն է: Եվ հենց Ռուսաստանին մերձենալ է ձգտում Էրդողանը:
Մի քանի տարի առաջ, երբ Ռուսաստանը նախաձեռնում էր հայ-թուրքական մերձեցումը, հազիվ հաջողվեց կանխել այն, ինչ ցանկանում էր Թուրքիան՝ Հայաստանի կողմից իր ներկայիս սահմանների ճանաչում: Այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց կամ օգնեցին հրաժարվել, Ռուսաստանը ստիպված էր «վճարել» Թուրքիային՝ Էրդողանին տալով Մոսկվայի պայմանագրի օրիգինալը, որով Արեւմտյան Հայաստանն անցել է Թուրքիային:
Ինչո՞վ կվճարի այժմ Ռուսաստանը. Թուրքիային կնվիրի Ղարաբա՞ղը:
Ռուսաստանը Թուրքիային Ղարաբաղո՞վ կվճարի
16:35 - 4.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
01/03/16 17:16
«Երկու օդաչուի պատճառով Ռուսաստանը կորցրեց Թուրքիային». այդպիսի խոսքերն արտաբերողը խնդիրներ ունի մտածողության հետ. Birgün
16/02/16 14:25
Ռուսաստանը Թուրքիային մարգինալի է վերածել. Le Monde
05/02/16 11:17
Ռուսաստանը սպառնում է Թուրքիային
02/12/14 00:38
Ռուսաստանը 6%-ով էժանացրեց Թուրքիային մատակարարվող գազի գինը
29/10/14 19:39
Ռուսաստանը կարող է Թուրքիային ցույց տալ, որ միջազգային հանրությունն ու Հայաստանն ունեն պահանջներ նրանից. Միհրանյան
27/04/14 13:05
Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է կրկնել ոճիրը
24/04/14 13:43
Ռուսաստանը երբեք Հայաստանը չի հանձնի Թուրքիային
27/12/13 19:10
Ռուսաստանը Խոդորկովսկուն 10 000 եվրո կվճարի
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան