Le Monde-ի թղթակիցը գրում է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին, իսկ Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյնա Շահաբանը Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է այն մասին, որ սիրիական պատերազմի գլխավոր պատճառը՝ Թուրքիայի «օսմանյան հավակնություններն» են դարձել:

 

«Սիրիայում, Ռուսաստանը Թուրքիային վերածել է մարգինալի»,- այդ խորագրի տակ Le Monde-ը հրապարակել է Ստամբուլում իր թղթակից Մարի Ժեգոյի հոդվածը: Սիրիական բանակը ռուսական ավիացիյաի աջակցությամբ շրջապատում է Հալեպ քաղաքը, որը մասամբ պահվում է ընդդիմության ապստամբների կողմից: Անկարային մնում է նախագահ Ասադի աջակցմանն ուղղված ռուսական ծրագրի հաջող ռեալիզացիայի համր վկա լինել, որի տապալումը Թուրքիայի նախագահ Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է եղել: Նրա համար, դա դառը հաբ է: Թուրքիային միայն մնում է լուռ դիտել, թե ինչպես է ռուսական ավիացիան հարվածներ հասցնում «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումից թուրքմենների և ջիհադիստների քողի տակ թաքնված թուրք դաշնակիցներին:

 

Մինչդեռ, մեծ հարևանի հետ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Վերջերս, Մոսկվան մեղադրել է Անկարային՝ Սիրիա ռազմական ներխուժում նախապատրաստելու մեջ, ինչն առաջացրել է Էրդողանի ծիծաղը, քանի որ նա ոչինչ չի կարողանում ձեռնարկել առանց ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հաստատման:

 

Թուրքիայում պարանոյայի մթնոլորտ է տիրում: «Ռուսների՝ Սիրիայում հաղթանակելու ցանկությունն այնքան մեծ է, որ նրանք պատրաստ են պատերազմ հայտարարել Թուրքիային»,- նշվում է «Ենի Շաֆաք» իշխանամետ թերթի խմբագրական մեկնաբանությունում: «Նրանց բոլորովին էլ պետք չէ պատերազմ հայտարարել հին թշնամու դեմ»,- գրում է ֆրանսիական թերթի թղթակիցը: Մի քանի միլիոն փախստականների ներհոսքը բավարար կլինի Թուրքիայում իրավիճակն ապակայունացնելու համար, ինչպես նաև ԵՄ-ում, այնպես, որ Կրեմլը մի կրակոցով երկու նապաստակի սպանում»: