Մինսկի համաձայնագրերը պետք է լիարժեք իրականացվեն, սակայն Դոնբասում պատերազմը կարող է սկսվել ցանկացած ժամանակ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ բացելով հաջակցություն Ուկրաինային միջազգային գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

«Մինսկի համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել մեր գործընկեր երկրների միջոցով, պետք է իրականացվեն ամբողջությամբ»,- ասել Պորոշենկոն: Ընդսմին նա ընդգծել է Ուկրաինայում պատերազմի սպառնալիքի առկայությունը:

 

«Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի, սակայն մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը, որպեսզի խուսափենք կասկածելու կամ նահանջելու հնարավորությունից»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը:

 

Պորոշենկոն նաև հույս է հայտնել, որ Եվրոպան աջակցություն կցուցաբերի Դոնաբսի իրավիճակի հարցով: