«Հայկական ժանանակը» գրում է.

 

Իշխանությունները և իրավւսպահ մարմինները, որ տևական ժամանակ հանգիստ Էին թողել Ղուկասյանին ու թվում Էր մոռացել Էին Գյումրիի քաղաքապետարանում՝ վերջինիս պաշտոնավարման տարիներին առնչվող սկանդալային բացահայտումներն ու քրեական գործերը, խիստ ակտիվացել են։ Հիշեցնենք, անցյալ շաբաթ կալանավորվեց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, ով Վարդան Ղուկասյանի մանկության ընկերն Է և նրա ամենահավատարիմ անձանցից մեկը։

 

Ընկերոջը կալանավորելու հենց հաջորդ օրը Ղուկասյանը, ինչպես տեղեկացրել ենք, շտապել Էր Ազգային ժողով՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնությունը խնդրելու։ Ըստ հավաստի տեղեկությունների, Վարդան Ղուկասյանին իրավապահ շրջանակներից զգուշացրած են եղել, որ հաջորդը կարող Է ինքը լինել։ Նույն աղբյուրները հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը «ցրել Է» Ղուկասյանին, ըստ Էության մերժելով միջնորդել նրա համար Սերժ Սարգսյանի մոտ։ Ղուկասյանը, ըստ Գյումրիից հասած տեղեկությունների, կատարյալ խուճապի մեջ Է։ Երեկ, երբ զանգահարեցինք Գյումրիի նախկին քաղաքապետին, նա անմիջապես անջատեց հեռախոսը և ամբողջ օրն անհասանելի մնաց։

 

Մեր աղբյուրները հայտնում են, որ հաջորդը, ով կարող Է կալանավորվել ամիսներ առաջ Գյումրիի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների համար, ոչ թե Ղուկասյանն Է, այլ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, կոմունիստ Գագիկ Մանուկյանը։ Վերջինս նույն գործի շրջանակներում արդեն կանչվել Է հարցաքննության։ Մեզ հայտնի դարձավ, որ գրեթե բոլոր փաստաթղթերում ժամանակին դրված Է եղել ոչ թե Վարդան Ղուկասյանի ստորագրությունը, այլ Մանուկյանինը։ Նրա գործերն իսկապես լուրջ են. նախկին փոխքաղաքապետը կարող Է ձերբակալվել ցանկացած պահի»։

 

 

«Ժողովուրդ»–ը գրում է. «Թեպետ Գրքիկյանն ամենևին Էլ Գյումրիում «կորած» մարդ չէ։ Նա «հայրաքաղաքում» բավական մեծ բիզնեսներ ունի. Շիրակի փողոցում անվադողերի խանութներ, ավտոլվացման կետեր, մի շարք երթուղիներ։ Գրքիկյաններին է պատկանում նաև Գյումրիում հայտնի «Դվին» հյուրանոցը։ Սա դեռ վերջը չէ. ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Գրքիկյանի որդին՝ Հովսեփը, Վ. Ղուկասյանի որդու՝ Սպարտակի հետ մի շարք սկանդալային միջադեպերի մասնակից է եղել, նախկինում էլ՝ դատապարտված»։

 

 

«Ժողովուրդը» զրուցել է Գրքիկյանի որդու՝ Հովսեփի հետ։ Ներկայացնում ենք մի հատված.

–Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, և հետո էլ, քննությունը ցույց կտա։

–Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Ձեր հայրը յուրացրել պետության գումարները։

–Ոչ միայն ես, այլև շատ շատերը չեն հավատում, որ իմ հայրը նման բան կաներ։
Ես Հայաստանում չեմ և այդ ամենի մասին իմացել եմ լուրերով։ Երբ գամ Հայաստան, նոր պարզ կլինի, թե ինչ Է եղել։ Հետո Էլ, իմ հայրիկն օգնության կարիք չունի, քանի որ նա կապ չունի այդ խոսակցությունների ու նման գործերի հետ։ Բոլորս Էլ հետո կիմանանք իրականությունը։