Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը վեհարանի իր գրասենյակում ընդունել է Լիբանանում Սերբիայի դեսպան Ալեքսանդր Ռեսթիչին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Այցելության նպատակն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայ ժողովրդին զորակցություն հայտնելը: Հանդիպմանը քննարկվել են Միջին Արևե լքի ընդհանուր իրավիճակը և հայ ու սերբ ժողովուրդների հարաբերությունները:

 

 

Նորին Սրբությունը ողջունել է Հայաստանի և Սերբիայի հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը և շեշտել մարդու իրավունքների հարցերի շուրջ երկու ժողովուրդների համագործակցությունը՝ հանուն արդարության հաստատման: