Հեղինակավոր The telegraph պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի տասնյակ այլ երկրների ղեկավարների հայաստանյան այցին:
Պարբերականը պատմում է Հայոց եղեռնի զոհերի ոգեկոչման արարողության մասին: Ղեկավարները մեկ դեղին ծաղիկ են ավելացրել զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակին:
The telegraph-ը մասնավորապես նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն ասել է` «զանգվածային սպանությունը չի կարող արդարացվել»: Ֆրանսուա Օլանդը ևս այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «խոնարհվել զոհերի հիշատակին, ովքեր երբեք չեն մոռացվել»: