Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձևավորել է կոալիցիոն կառավարություն: Այս մասին հայտնել է BBC-ն:
Բանակցությունները տևել են մոտ 2 ամիս: Կառավարությունը ձևավորվել է վերջնաժամկետի լրանալուց մի քանի ժամ առաջ. օրենքով նախատեսված է 42 օր միջկուսակցական բանակցությունների համար: «Լիկուդի» հետ իշխող կոալիցիայի կազմ են մտել «Հրեական տուն» ազգայնական կրոնական կուսակցության ներկայացուցիչները:
Իսրայելի պատմության վերջին 67 տարում երբեք երկրում միակուսակցական կառավարություն չի եղել: Ոչ մի կուսակցության չի հաջողվել հասնել խորհրդարանական մեծամասնության: Այժմ կառավարությունը մեծամասնություն կկազմի խորհրդարանում' 61 պատգամավորով: