Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն վերջին ճիգերն է կատարում երկրում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար: Կոալիցիայի համար ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ երկարատեւ անարդյունք բանակցություններից հետո նոր կառավարություն ստեղծելու աշխատանքների շրջանակում Դավութղօլուն այսօր դարձյալ պետք է հանդի պի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դեւլեթ Բահչելիի հետ, ում հետ ավելի վաղ անցկացված հանդիպումները եւս անարդյունք էին եղել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով Թուրքիայի 63-րդ կառավարությունը ձեւավորելու աշխատանքները սկսել է հուլիսի 9-ին: Այս ընթացքում նա հանդիպել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարական ընտրություններում թուրքական խորհրդարանում պատգամավորական տեղեր զբաղեցրած երեք ընդդիմադիր ԺՀԿ, ԱՇԿ եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուակցությունների (ԺԴԿ) ղեկավար կազմե րի հետ: Երեք կուսակցությունների հետ Դավուօղլուի բանակցություններն անրադյունք են եղել այն պատճառով, որ իշխող ԱԶԿ-ն չի ցանկանում որեւէ զիջումների գնալ:

 

«Անադոլու»-ն հաղորդում է, որ Դավութօղլուն Բահչելիի հետ այսօր օրվա երկրորդ կեսին տեղի ունենալիք հանդիպմանը պետք է գնա «այլընտրանքային առաջարկով»:

 

Նախորդ հանդիպումների ժամանակ ԺՀԿ-ը ԱԶԿ-ից պահանջել էր խորհրդարանի խոսնակի, ԱԳՆ եւ ՆԳՆ ղեկավարների եւ երկու փոխվարչապետերի պաշտոնները:

 

Թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ' Թուրքիայի նախագահ Էրդողանը դեմ է խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու եւ ամեն ինչ անում է, որպեսզի դրա փոխարեն երկիրը տանի արտահերթ ընտրությունների: Էրդողանը հույս ունի, որ արտահերթ ընտրություններում, ի տարբերությկուն հունիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում կրած պարտության, իշխող ԱԶԿ-ը միանձնյա նոր կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական տեղեր կզբաղեցնի: