Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն առաջարկում է ԵՄ երկրներին ներգաղթյալների ընդունման քվոտաներ սահմանել: Այս մասին գհայտնել է BBC-ն' վկայակոչելով Եվրախորհրդարանում աղբյուրին:

 

 

Ներգաղթյալների մուտքի թույլատրելի ծավալը կորոշվի՝ ելնելով բնակչության թվից, ազգային ՀՆԱ-ից, գործազրկության մակարդակից և արդեն ընդունված օտարերկրացիների թվից:

 

 

Այդ առաջարկները Յունկերը ներկայացրել է Եվրամիություն ապօրինի ներգաղթյալների հոսքին հակազդելու նախագծի մշակման շրջանակներում: Ենթադրաբար' նախագիծը կհրապարակվի մայիսի 13-ին: