2015թ.-ին ռուսական գործակալություններն առաջարկում են սահմանափակել շինարարության, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում օտարերկրյա աշխատողների զբաղվածությունը: Այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը:

 

Ռուսաստանում աշխատող ներգաղթյալների թիվը հաստատվում է ամեն տարի կառավարության որոշմամբ:

 

Ինչպես հաղորդվում է, թերթի տրամադրության տակ են հայտնվել ներգաղթյալների քվոտաների առաջարկներ տարբեր գերատեսչություններից: Առաջարկվում է սահմանափակել օտարերկրացի աշխատողների զբաղվածությունն այգեգործությունում, շինարարությունում և տրանսպորտի ոլորտում. նրանց թիվը չպետք է գերազանցի աշխատակիցների ընդհանուր թվի 50 տոկոսը:

 

«Գյուղատնտեսական գործունեության առանձին տեսակներում նման սահմանափակում սահմանելու ճանապարհով գերատեսչությունը պատրաստվում է նպաստել գյուղերում, երիտասարդության շրջանում գործազրկության նվազմանը»,- գրում է թերթը:

 

Շինարարությունում և տրանսպորտի ոլորտում նույնպես քվոտաները հիմնավորվում են Ռուսաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման և զբաղվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ: