Հունվարի 1-ից օտարերկրացիներին կարող են արտաքսել Ռուսաստանից՝ անօրինական գործունեության համար, իսկ գործատուներին՝ նման աշխատողների աշխատանքի ընդունելու համար յուրաքանչյուր անձ կարող է տուգանվել մինչև 800 հազար ռուբլու չափով։ Այս մասին երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Հունվարի 1-ից անօրինական աշխատանքի համար, բացի տուգանքներից (մինչև 5 հազար ռուբլի), օտարերկրացիներին կարող են ենթարկել Ռուսաստանից արտաքսման և վերադարձի մուտքի արգելքի հետ կապված միջոցների»,- ասվում է մամուլի կենտրոնում։
ՆԳՆ-ն նաև հավելել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներդրված ժամանակավոր միջոցները, որոնք օտարերկրացիներին թույլ են տվել կարգավորել իրենց իրավական կարգավիճակը՝ առանց երկրից դուրս գալու օրինական աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։
2021 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 667 939 օտարերկրացի։ Սա գրեթե 105 հազար մարդով ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (563 342)։