Ռուսաստանում աշխատել ցանկացող ներգաղթյալների համար բավականին բարդանալու է ռուսերեն լեզվի քննություն հանձնելը: Քննության հարցաշարը, որը կլինի դպրոցական միասնական քննության հեշտացված տարբերակը, կհավելվի մշակույթի, պատմության և ռուսական օրենսդրության մասին հարցերով, ինչը ենթադրում է այդ ոլորտների մինիմալ գիտելիքների առկայություն. գրում է Известия-ն:
Համապատասխան փաստաթուղթը պետք է պատրաստվի մինչև տարվա վերջ, իսկ քննության նոր տարբերակները կփորձարկվեն 2014-ին: Օրինագիծը մշակողները կարծում են, որ այն կնվազեցնի Ռուսաստանում ցածր որակավորում ունեցող աշխատուժի մուտքը:
Օրինագծի համար հատկացվել է 3 մլն ռուբլի: