Նոր հզոր երկրաշարժ է մայիսի 12-ին տեղի ունեցել Նեպալում, այն զգացվել է Հնդկաստանի հյուսիսի մի շարք շրջաններում և մայրաքաղաք Դելիում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV հնդկական հեռուստաալիքին:
7,1 մագնիտուդով երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում էր Նեպալի արևելքի Նամչի Բազար ավանի մոտ՝ Էվերեստի անմիջական մերձակայքում: Ստորգետնյա ցնցումներն սկսվել են տեղական ժամանակով ժամը 12:35-ին:
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 8 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: