Ուկրաինան կազատի Դոնեցկը և Ղրիմը, իսկ Դոնեցկի օտարված օդանավակայանում կլինի հուշահամալիր՝ նվիրված օդանավակայանի պաշտպան ուկրաինացի զինվորներին: Այս մասին ասել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ «Օդանավակայան» վավերագրական ֆիլմի առաջին մասը դիտելուց հետո, գրում է liga.net-ը:

 

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել զինվորներին, կամավորներին և գեներալներին, ովքեր կարողացել են կարճ ժամանակում ստեղծել ուկրաինական բանակ: «Այսօր այն կա: Այն ունի փառավոր ավանդույթներ, հաղթանակներ, իր հերոսները»,- ասել է նախագահը:

 

Պորոշենկոն նշել է, որ ոչ մի կասկած չունի՝ իրենք կազատեն օդանավակայանը, Դոնեցկը և Ղրիմը, քանի որ դա իրենց երկիրն է: «Եվ մենք կվերակառուցենք օդանավակայանը»,- ասել է նախագահը: