Կանբերայում ԱՄՆ դեսպանատունը ուրբաթ օրը ամերիկացիներին զգուշացրել է, որ Ավստրալիայում պահպանվում է ահաբեկչական վտանգի բարձր մակարդակը: Այս մասին ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված զգուշացման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

 

«Ավստրալիայում ԱՄՆ առաքելությունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ ահաբեկչության մասին հասարակական տեղեկացման ազգային համակարգի (ահաբեկչական սպառնալիքի) մակարդակը, որը սահմանում է Ավստրալիայի կառավարությունը, բարձր է մնում»,- ասվում է դեսպանատան զգուշացման մեջ:

 

 

Ավստրալիայի իրավապահ մարմիններն ավելի վաղ հայտնել են կասկածյալի ձերբակալության մասին, որը 3 պայթյուն է ծրագրել Մելբուռնում:

 

 

«Իշխանությունները նշել են, որ ձերբակալվածը մտադիր է եղել ահաբեկչություններ իրականացնել լայն հանրության դեմ: Այդ սպառնալիքի բնույթի պատճառով ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում ենք այդ բարձր պատրաստվածության ժամանակ շրջապատի մասին իրենց լիարժեք հաշիվ տալու և ցանկացած կասկածելի դեմքի կամ առարկայի մասին իշխանություններին հայտնելու անհրաժեշտության մասին »,- նշվում է զգուշացման մեջ:

 

 

Մելբուռնում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով մայիսի 9-ին ձերբակալել են 17-ամյա մի դեռահասի: Նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «3 կասկածելի առարկա, նաև նյութեր, որոնք կապված են պայթուցիկ սարքերի պատրաստման հետ»: Ավելի ուշ կասկածելի առարկաները վնասազերծվել են: