Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) և «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել' կոչ անելով Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) ղեկավարությանը հորդորել ադդրբեջանական իշխանություններին' Եվրոպական խաղերին ընդառաջ ազատ արձակել բանտարկված լրագրողներին և այլախոհներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
«Նախքան խաղերի մեկնարկը Եվրոպական օլիմպիական կոմիտեն դեռ ունի ժամանակ, որ հիմնվելով օլիմպիական շարժման սկզբունքների վրա՝ կոչ անի ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշել են, որ մինչ միջազգային հանրությունը քննադատություն է հնչեցնում Ադրբեջանում տիրող բռնաճնշումների վերաբերյալ, Եվրոպական օլիմպիական կոմիտեն շարունակում է լռություն պահպանել: