Նեպալում գտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանված ուղղաթիռի ևս հինգ զոհերի մարմինները, հաղորդում է Associated Press-ը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փրկարարները գտել են Հիմալայներում կործանված ամերիկյան ուղղաթիռի երեք զոհերի մարմինները:

 

Ուղղաթիռի հետ կապը, որը մասնակցում էր Նեպալում փրկարարական գործողությանը, կորել է անցյալ շաբաթ: Դրա փլատակները հայտնաբերվել են ուրբաթ օրը՝ մայիսի 15-ին:

 

Ինչպես նշվում է, ուղղաթիռում եղել է ԱՄՆ-ի վեց ծովային հետևակային և նեպալցի երկու զինվորական: