Ուկրաինայում ավիաաղետից զոհվածների մարմինները Նիդերլանդներ կհասցվեն հուլիսի 23-ի առավոտյան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Նիդեռլանդական ռազմափոխադրական ինքնաթիռը, որով պլանավորվում է զոհվածների մարմինները Հոլանդիա հասցնել, Խարկով է ժամանել հուլիսի 22-ի առավոտյան: Ավելի վաղ ինքնաթիռի կործանման վայրից այստեղ էին հասցվել նաև աղետի զոհերի մարմինները:
Malaysia Airlines-ի Boeing-777 ինքնաթիռը, որը ՄՆ17 չվերթն էր կատարում Ամստերդամ (Նիդեռլանդներ)-Կուալա Լումպուր (Մալայզիա) ուղեգծով, հուլիսի 17-ին աղետի է ենթարկվել Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում գտնվում էր 298 ուղևոր, այդ թվում՝ Նիդեռլանդների 193 հպատակ: Նրանք բոլորը զոհվել են, հաղորդել է «Ինտերֆաքսը»: