Ս/թ մայիսի 19-ին, ժամը 14.30-15.00 ի սահմաններում Քարագլուխ գյուղի Շիշի սար կոչվող հանդամասում արջը հարձակվել է գյուղի բնակիչ, 66-ամյա Էդիկ Սաֆարյանի վրա և վնասել նրա աջ ձեռքը:

 

Ժամը 15.30-ի սահմաններում Էդիկ Սաֆարյանին ընդունել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական առաջին օգնությունը, ինչպես նաև կատարվել է համապատասխան շիճուկների՝ փայտացման և կատախության դեմ վակցինաների ներարկումը: Ժամը 20.00-ին Էդիկ Սաֆարյանին տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, բուժումը շարունակելու: