Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի իր անվտանգության պաշտպանության համար, եթե Ուկրաինան իր տարածքում օտարերկրյա հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր տեղակայի, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Եթե նկատի ունենալ, որ Ուկրաինան ցանկանում է ամերիկյան ՀՀՊ տարրեր տեղակայել, ապա, իհարկե, դա կարելի է միայն բացասական ընկալել, քանի որ դա սպառնալիք է ներկայացնում ՌԴ-ի անվտանգությանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը` նշելով, որ մանրամասն ծանոթ չէ ուկրաինացի ներկայացուցիչների նման հայտարարություններին:

 

 

Պեսկովի խոսքով` դա կհանգեցնի Ռուսաստանի կողմից պատասխան միջոցների ձեռնարկման` անվտանգության ապահովման նպատակով: