Այս տարի մայիսի 13-15-ը Թբիլիսիում կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան գագաթնաժողովին մասնակցել է նաև «Հայբիզնեսբանկի» ներկայացուցիչը:
Միջոցառման ժամանակ Commerzbank-ի Տարածաշրջանային կառավարման տնօրեն Աքսել Բոմերսհայմը «Հայբիզնեսբանկի» Միջազգային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Իգնատոսյանին է հանձնել 2014 թվականի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների գծով բարձր որակ ապահովելու համար բանկին շնորհված մրցանակը:
«Հայբիզնեսբանկին» տրված հերթական միջազգային մրցանակը ևս մեկ անգամ փաստում է Բանկի կողմից ծառայությունների հուսալիության և որակի ապահովման բոլոր չափանիշների պահպանման մասին:
Հիշեցնենք նաև, որ «Հայբիզնեսբանկն» ունի թղթակցային ցանցի բավականին լայն աշխարհագրություն, ինչը թույլ է տալիս հաճախորդներին առաջարկել դրամական փոխանցումների համեմատաբար մատչելի սակագներ: