Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանն արժանացել է «Arms Control Person of the Year» մրցանակին: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, մեր հայրենակից Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին՝ առաջ անցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից եւ մյուս 7 մրցակիցներից»,- նշել է նա: